Էրդողանը փոխել է Ռուսաստանի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանում Թուրքիայի նոր արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Անկարայի դիվանագիտական աղբյուրներին:

«Ռուսաստանում նոր դեսպանի թեկնածությունը համաձայնեցված է»,-հայտարարել է Էրդողանը:

Ներկայիս դեսպան Ումիթ Յարդըմը ղեկավարում էր Ռուսաստանում Թուրքիայի դիվանագիտական առաքելությունը 2010թ.-ից: Էրդողանը դեռևս չի հայտնել, թե ով կփոխարինի նրան:

Պետական հեղաշրջման փորձից հետո Անկարան մի շարք դեսպանների է փոխել արտասահմանում և միջազգային կազմակերպություններում:




Լրահոս