
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է երկրի տարածքում գազամուղի պայթեցման փորձը, որով Ռուսաստանից Հայաստան բնական գազ է մատակարարվում: Այս մասին ասվում է գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ «օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում օգոստոսի 20-ին ահաբեկչություն իրականացնելու նպատակով զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերման և պահպանման գործով Վրաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել»:
Հատուկ ծառայություններում նշել են, որ ձերբակալվածները պատրաստվում էին պայթեցնել Ռուսաստանից Հայաստան հասնող գազատարը: