Երեվանում գայլ են վնասազերծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանում նոյեմբերի 19-ին արտակարգ դեպք է գրանցվել։ Ժամը 15:00-ի սահմաններում թափառող կենդանիների դեմ պայքարով զբաղվող “Յունիգրաֆ իքս” ՍՊԸ-ն Հ2 հեռուստաընկերությունից եւ բնակիչներից Սիլիկյան թաղամասում ագրեսիվ թափառող կենդանիների մասին ահազանգեր է ստացել։ Ընկերության մասնագիտացված խումբը զանգից 10 րոպե անց դեպքի վայրում էր, որտեղ եւ “Յունիգրաֆ իքսի” աշխատակիցները որսացել են գայլ, որը տեղափոխվել է ընկերության կլինիկա։ Մասնագետի գնահատականով՝ գայլը մոտ 1 տարեկան էր։




Լրահոս