
Իրանում հեռավոր շառավղի նոր զենիթահրթիռային համակարգ է ստեղծվել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իրանական PressTv-ին:
Նշվում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհաննին և պաշտպանության նախարար Հոսեյն Դեգհանը ներկա են եղել ցուցադրությանը, որը կազմակերպվել էր իրանական ավիացիոն արդյունաբերության կազմակերպության կողմից:
«Բավար-373»-ը հագեցած է ռադարային կայանով: Իրանական նոր զենիթահրթիռային համակարգ կարող է խոցել այնպիսի թիրախներ, ինչպիսիք բալիստիկ և թևավոր հրթիռներն են: