Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցը կմնա նույնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է  «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին միջնորդությունը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նրա փաստաբան Մուշեղ Շուշանյանը, ով, սակայն չի մասնակցել դատական նիստին:

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է նաև խմբավորման մեկ այլ անդամ Տիգրան Մանուկյանի խափանման միջոցը փոխելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ փաստաբանի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին էլ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:




Լրահոս