Ուկրաինան մտադիր է դատի տալ Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ մոտ ժամանակներս Ուկրաինայի իշխանությունները մտադիր են միջազգային դատարանների հայցեր ուղարկել ՄԱԿ-ի Կոնվենցիայի շրջանակներում Ռուսաստանի պարտավորությունների խախտման մասին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Այս մասին նա հայտարարել է ուկրաինացի դեսպանների հետ հանդիպման ժամանակ:

«Մոտ ժամանակներս մենք կհասնենք նրան, որ արբիտրաժային շրջանակներում ապացուցենք, որ Ռուսաստանը խախտել է ահաբեկչության ֆինանսավորման արգելքի մասին կոնվենցիայի շրջանակներում իր պարտավորությունները»,-ասել է Կլիմկինը:

Հիշեցնենք, որ Կիևի իշխանությունները չեն ճանաչում 2014թ. մարտին անցկացված Ղրիմի հանրաքվեն:




Լրահոս