Երկու դեղամիջոցների ներմուծման թույլտվություններն անվավեր են ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնըՀիմք ընդունելով “Պֆայզեր” ընկերության հայաստանյան ներկայացուցչության գրությունը եւ “EMEA Counterfeit Medicine Laboratory, Analytical Sciences, Sandwich, Pfizer Ltd, England” լաբորատորիայում փորձաքննության ենթարկված “Դոստինեքս 0,5մգ դեղահատեր N1” (խմբաքանակ U148B եւ U148C) դեղի փորձաքննության եզրակացությունը,  հետազոտել է “Փֆայզեր Իտալիա Ս.Ռ.Լ.” ընկերության արտադրության “Դոստինեքս 0,5մգ դեղահատեր N8” (խմբաքանակ U148C եւ U148B) եւ Շվեյցարիայի “Ֆ.Հոֆման–Լա Ռոշ” ՍՊԸ արտադրության “Ռոցեֆին 1գ ներարկման լուծույթի դեղափոշի” (խմբաքանակ B3840) դեղերը:
Դեղահատերի արտաքին զննման, սպեկտրոսկոպիկ անալիզի եւ քրոմատոգրաֆիկ տվյալների համաձայն` դրանք չեն տարբերվում իսկականից, սակայն թե առաջնային, թե երկրորդային փաթեթավորումները եւ ներդիր թերթիկները կեղծված են:
Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 3010-Ա հրամանով անվավեր են ճանաչվել Իտալիայի “Փֆայզեր Իտալիա Ս.Ռ.Լ.” ընկերության արտադրության “Դոստինեքս 0,5մգ դեղահատեր N8” (խմբաքանակ U148C եւ U148B) եւ Շվեյցարիայի “Ֆ.Հոֆման–Լա Ռոշ” ՍՊԸ արտադրության “Ռոցեֆին 1գ ներարկման լուծույթի դեղափոշի” (խմբաքանակ B3840) դեղերի` ՀՀ ԱՆ 2013 թվականի մայիսի 8-ի թիվ 011610 եւ ՀՀ ԱՆ 2013 թվականի հուլիսի 9-ի թիվ 018527 ներմուծման թույլտվությունները:
Միաժամանակ, նշված դեղերը ներկրող ,Վիտալեքսե ընկերությանն առաջարկվել է անհապաղ դադարեցնել դրանց շրջանառությունը եւ ապահովել հետհավաքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դեղատներից:




Լրահոս