2013-ի հունվար-հոկտեմբերին ՀԿԵ ՓԲԸ-ն փոխադրել է 2730 հազ. տոննա բեռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013 թվականի հունվար-հոկտեմբերին ,Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ-ն փոխադրել է 2730,0 հազ. տոննա բեռ, ինչը 5,1%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 390,4 հազար տոննա: Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 1002,4 հազար տոննա բեռ, տեղական հաղորդակցությունում՝ 1337,2 հազար տոննա:
Միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 342,3 հազ. տոննա, ինչը 5,7% գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հաշվետու շրջանում արտահանվել է 39,0 հազ. տոննա, ինչը 17% պակաս է 2012 թվականի հոկտեմբերի համեմատ: 
Սակայն աճ է նկատվում ներմուծման և տեղական հաղորդակցությունում՝ հոկտեմբերին ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 150,5 հազ. տոննա բեռ (աճը՝ 4,1%), իսկ տեղականում՝ 152,8 հազ. տոննա (աճը՝ 15,7%):
“ՀԿԵ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ոլորտի համար պատասխանատու ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը և մշակել բեռնափոխադրումների աճի ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկ: Ինչպես ընդգծել է Վիկտոր Ռեբեցն, անհրաժեշտ է օպերատիվ համագորրծակցել և արդյունավետ երկխոսություն հաստատել բեռնափոխադրողների հետ, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակն ու մակարդակը: 




Լրահոս