ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Նախագծի հեղինակի խոսքում ես չլսեցի որեւէ հիմնավորում կամ փաստարկ: Շատ հեշտ է ամպագոռգոռ արտահայտություններ անել` բանակցությունների ձախողում, առիթ անվստահություն հայտնելու ԼՂՀ հարցում իշխանության վարած քաղաքականությանը”: Նաիրա Կարապետյան armlur .am
Հետաքրքիր է, իսկ Ն. Կարապետյանն ընդհանրապես որքանո՞վ է ղարաբաղյան հարցի գիտակ, որ հանդես է գալիս նման “լուրջ” մեկնաբանություններով, խոսում հիմնավորումներից: Իսկ, օրինակ, ՀՀԿ-ի գործողությունները երբեւէ հիմնավորում ունեցե՞լ են: Ամպագոռգոռ արտահայտություններ անելու եւ պոպուլիզմի մեջ էլ ՀՀԿ-ն թերեւս մրցակից չունի: Բանակցությունների ձախողման հարցում իզուր է ՀՀԿ-ական պատգամավորի վրդովմունքը, քանի որ իրենց գործունեությունը երկրի համար միմիայն ձախողումներ է բերում, իշխանության վարած քաղաքականության հանդեպ էլ վստահություն երեւի նույնիսկ իրենք` իշխանությունները չունեն:
“Ժողովուրդ” օրաթերթի 661 համար




Լրահոս