Մանրամասներ՝ Վրաստանում Ռուսաստան-Հայաստան գազամուղի պայթեցման փորձից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանում կանխվել է Ռուսաստանից Հայաստան հասնող գազատարի պայթեցումը:

«Գրուզիա օնլայն»-ի տեղեկություններով՝ 7 մարդ է ձերբակալվել: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապի մեջ:

Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ձերբակալվածները պլանավորում էին պայթեցնել Սագուրամո գյուղի տարածքով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանն ու Հայաստանը:

Բացի այդ, հաղորդվում է, որ ձերբակալվածների թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիան, ով ձերբակալվել է լիազորություննների չարաշահման փաստով, ինչպես նաև հանցագործության մասին տեղեկությունը թաքցնելու համար ձերբակալվել է քաղաքացի Իրակլի Բ.-ն:
Մյուս ձերբակալվածներն են՝ Բեկա Բ.-ն, Վլադիմիր Ռ.-ն, Մինդիա Վ.-ն, Ջաբա Մ.-ն և Նուրի Չ.-ն:




Լրահոս