ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Աշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Բրազիլիայում մասնակցել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը, որին մասնակցել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հիմնարկեքի արարողության ավարտին ստորագրվել է համատեղ հուշաթերթ եւ պարկուճ դրվել կառուցվող դեսպանատան հիմքում:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ կարո՞ղ են արդյոք ինձնից առգրավել կանխավճարի կրկնակի գումար այն դեպքում, երբ բնակարանիս վաճառքը չի իրականացվել:

Ալբերտ Հայրապետյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ Քաղ. օր. 395 հոդվածի կետ 1-ի՝ «կանխավճար է կոչվում գումարը, որը փոխանցվում է համաձայնեցված կողմերից մեկի կողմից մյուսի հաշվին, համաձայն պահանջվելիք վճարումների վերաբերյալ պայմանագրի, որպես պայմանագրի կնքման եւ դրա իրականացման ապահովման ապացույց»: Այդպիսով՝ կանխավճարի անբաժան գործառույթն է հանդիսանում պայմանագրի կնքման ապացույցը: Այսինքն՝ բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը պետք է կնքվի:
Համաձայն ՀՀ Քաղ. օր. 501 հոդվածի կետ 1-ի՝ բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը պետք է նախատեսի գույքի գինը: Գնի բացակայության դեպքում պայմանագիրը համարվում է չկնքված: Բացի այդ, համաձայն ՀՀ Քաղ. օր. 570 հոդվածի՝ բնակարանի վաճառքի պայմանագրի էական պայման է հանդիսանում կողմերի ցանկը, ուր նշվում են նաեւ վաճառվող բնակելի տարածքի օգտագործման վերաբերյալ նրանց իրավունքները: Բնակարանի վաճառքի պայմանագիրը ենթակա է պետական գրանցման եւ համարվում է կնքված գրանցման պահից: Պայմանագրի վերաբերյալ բոլոր վերոնշյալ պահանջները չեն բավարարվել, ինչը նշանակում է պայմանագրի չկնքված եւ անվավեր լինելը:
Այդպիսով՝ կանխավճարի վերաբերյալ համաձայնությունը անվավեր է:

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ այն անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ անհատ ձեռնարկատերն ի՞նչ դրույքաչափով է կատարում նպատակային սոցիալական վճարներ:

Իլոնա Գեւորգյան (32 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող եւ ընդհանուր հարկման դաշտում գտնվող մասնակիցը, որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6,000,000 դրամը, պարտավոր է տարեկան կատարել նպատակային սոցիալական վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից:
Եթե մասնակցի՝ տարեկան կտրվածքով բազային եկամուտը գերազանցում է 6,000,000 դրամը, ապա այդ մասնակցի օգտին պետական բյուջեից տարեկան վճարի չափը կազմում է 3,000,000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը վճարվում է մասնակցի կողմից:
2.Անհատ ձեռնարկատերը պարտավոր է ամսական կատարել նպատակային սոցիալական վճար 5000 դրամի չափով, եթե հանդիսանում է.
ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող, կամ
բ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված գործունեություն իրականացնող, կամ
գ) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեություն իրականացնող:
շարունակելի

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի արժեքի եւ կուտակային կենսաթոշակների ստացման ժամանակահատվածի հիման վրա որոշվում է կուտակային կենսաթոշակների չափը:




Լրահոս