Ապօրինի ծառահատում Դեբեդ գյուղի անտառից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Սպիտակի բաժնում  նոյեմբերի 19-ին, ժամը 12.00-ին, ահազանգ է ստացվել, որ “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենայով, առանց համապատասխան փաստաթղթերի, փայտանյութ են տեղափոխում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Սպիտակի Ս. Ավետիսյան փողոցից ոստիկանության բաժնի տարածք է տեղափոխել նշված ավտոմեքենան` բեռնված փայտանյութով: Մեքենայի վարորդը` 1992 թ. ծնված  Բաղարբեկ Ռ.-ն, փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել` հայտնելով, որ այն կտրել է նոյեմբերի 18-ին` Դեբեդ գյուղի հարակից անտառից: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս