
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
Այս պահին դատարանի առջև են հավաքվել Ներսես Պողոսյանի ընտանիքի անդամները, հարազատները` «Ազատություն հայրիկիս» գրությամբ պաստառներով։