
«Հիմնադիր խորհրդարան»ի անդամ Գարեգին Չուքասզյանի նկատմամբ խափանման միջոց կմնա կալանքը: Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանի միջնորդությունն այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա պաշտպան Արա Զաքարյանը:
«Բողոք էինք ներկայացրել քննիչին՝ կալանավորելու որոշելու դեմ, քանի որ քննիչը ծանուցագիր էր ուղարկել Գարեգին Չուգասզյանի տուն հարցաքննության ներկայանալու համար, սակայն վերջինս տանը չէր եղել, և ծանուցագիրը նրան չէին կարողացել տրամադրել և դրանից վեց ժամ անց կալանավորման որոշում է կայացվել։ Սա վտանգավոր նախադեպ է», -ասել է փաստաբանը:
Արա Զաքարյանի խոսքերով, քննիչը որոշել էր Չուքասզյանին հարցաքննության կանչել ապրիլի 24-ի դեպքերով: