“Այլ երկրից մարզիկ բերել, քաղաքացիություն տալ` բարդ գործ է: Անգամ կացության կարգավիճակի պարագայում մեծ խնդիրներ են լինում”: Յուրի Վարդանյան “Առավոտ”
Սպորտի նախարարի խոսքից կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանն այնպիսի բարձր վարկանիշ ունեցող երկիր է եւ այնքան զարգացած, որ աշխարհի բոլոր կողմերից մարդկային ներհոսք է լինում եւ այն աստիճան, որ հնարավոր չէ դեմն առնել, այդքան մարդու տեղավորել, քանի որ ամբողջ աշխարհը ձգտում է Հայաստանի քաղաքացի դառնալ: Միտքն առնվազն ծիծաղելի է հնչում, քանի որ արտագաղթի նման ծավալներ ունեցող երկրում ինչպե՞ս կարող է քաղաքացիություն տալը բարդ գործ լինել: Սպորտի նախարարը դեռ թող ինքն իրեն հարցնի` իսկ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող կա՞ ընդհանրապես:
“Ժողովուրդ” օրաթերթի 661 համարի