Մադոննան 2013-ի ամենաբարձր վարձատրվող երաժիշտն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է 2013-ի 25 ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանշային ցանկը: Այն  գլխավորում է ամերիկացի երգչուհի Մադոննան:  Ըստ ամսաագրի, մեկ տարում երգչուհին աշխատել է 125 մլն դոլար, որի մեծ մասը ստացվել է համերգների տոմսերի վաճառքից։ 80 մլն դոլար տարեկան եկամտով՝ վարկանիշի երկրորդ տեղում է Լեդի Գագան: Նրան հաջորդում  է ռոք-երաժիշտ Բոն Ջովին՝ 79 մլն դոլար եկամուտով: Նշենք, որ ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանշային ցուցակում կարող են ընդգրկվել միայն կենդանի կատարողները:




Լրահոս