ՀՀ գլխավոր դատախազի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Համբարձում Մելիք-Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ` ազատվելով Սևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից, այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը:
Արարատի մարզի նախկին դատախազ Սարգիս Մնացականյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն և նշանակվել գլխավոր դատախազության ,Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնողե վարչությունում` որպես ավագ դատախազ:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Քրիստինե Մելքոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական` զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով: