Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ հետաձգվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի` Միայնակ Գայլի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության քննությունը: Դատարանը չէր կարողացել ապահովել Խանդոյանի ներկայությունը, և նրա պաշտպանը նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց, որն էլ ընդունվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 24-ին:
Մինչ այս Վերաքննիչ դատարանում արդեն իսկ տեղի են ունեցել խմբավորման անդամներ Արեգ Կյուրեղյանի, Թորոս Թորոսյանի, Վարուժան Ավետիսյանի խափանման միջոցները փոխելու մասին միջնորդության քննությունը և բոլոր դեպքերում էլ դատարանը բացասական որոշում է կայացրել:
Հավելենք, որ դատարանի դիմաց մեծ թվով մարդիկ էին հավաքվել, ովքեր ցանկանում են սատարել խմբավորման անդամներին: