Արթուր Գեվորգյանը՝ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանը: Քվեարկությունը կայացել է այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 5-րդ համաժողովի ժամանակ․  Գեւորգյանը առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվել է միաձայն:
Մինչ այդ ֆեդերացիան գլխավորում էր Արման Մուրադյանը, ով պաշտոնից հրաժարվել է զբաղվածության և Մոսկվայում բնակվելու պատճառով:




Լրահոս