Հոկտեմբերի 25-ին Ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի տներից մեկից 600 հազար դրամ արժողությամբ ոսկյա զարդեր են գողացել: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկաններին հաջողվել է բացահայտել գողություն կատարողին: Կասկածյալը եղել է ընտանիքի անդամ` 28-ամյա Արտակ Խաչատրյանը:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում: