Թող Ալիևը չստիպի, որ իրեն Կասպից ծովը նետեմ. Գյուլեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորում» (FETÖ) կամ «զուգահեռ կառույց» անվամբ հայտնի գյուլենական համայնքի անդամները ծպտյալ կերպով գործունեություն են ծավալում նաև Ադրբեջանում: Գյուլենական շարժման առաջնորդը ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենն է, որը Էրդողանի վարչակազմի հակառակորդն է:

Այս մասին թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքին պատմել է գյուլենականների արտասահմանյան գործունեությունից լավատեղյակ, նախկինում Կովկասյան տարածաշրջանում Գյուլենի կարևոր ներկայացուցիչների մեկը եղած Հայաթի Քյուչուքը:

Քյուչուքը նշել է, որ ֆեթհուլլահականները երբեք դուրս չեն գալիս այնտեղից, ուր մի անգամ հաջողվել է ներխուժել, նրանք ներկայումս գաղտնի գործունեություն են ծավալում նաև Ադրբեջանում:

«Իլհամ Ալիևին տապալելը րոպեի հարց է: Մի օր Փենսիլվանիայում ժողովի ժամանակ Ադրբեջանից զանգ եղավ. Պարոն Իլհամը լուրջ խնդիրներ էր ստեղծել: Ֆեթհուլլահ Գյուլենը բառացիորեն ասաց հետևյալը. «Թող Ալիևը չստիպի, որ իրեն Կասպից ծովը նետեմ»: Սա իրականությունն է ու ճիշտ է: Եթե պարոն Իլհամը տապալվի, հավատացեք, Ադրբեջանն էլ կկործանվի, գյուլենականների ձեռքը կընկնի», – պատմել է նախկին գյուլենականը:




Լրահոս