«Ես կընտրեմ գաղթի ճամփան, եթե որդուս շարունակեն փակի տակ պահել». Ներսես Պողոսյանի մայրը պահանջում է որդուն ազատ արձակել (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի մայրը՝ Սաթենիկ Պողոսյանը, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե որդուն ազատ չարձակեն ու չգործի արդարությունը, ապա ինքը իր ընտանիքի անդամների հետ կհեռանա երկրից. «70 տարի առաջ իմ մայրը գաղթել է Հայաստան, և ես, եթե այսպես շարունակվի ու արդարությունը չհաղթի, իմ ընտանիքի հետ կարտագաղթեմ Հայաստանից՝ հանուն արդարության»:

14045392_1276958972344151_1846003224_o

14087604_1276958959010819_1710573512_o

14113944_1276958955677486_1065324184_o

14113987_1276958969010818_1290253308_o

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում ընթացող նիստի ժամանակ դատարանը մերժեց Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոխելու հարցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարվա հունիսի 1-ին կալանավորվել է Ավան համայնքի բնակիչ Ներսես Պողոսյանը: Նա մեղադրվում է մայիսի 20-ին Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով:

Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս