
Դեռևս 2015թ. սեպտեմբերին Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղապետարանի մոտակայքում հավաքված տղամարդկանց վեճը ավարտվել էր դանակահարությամբ:
Արթուր Մկրտումյանն իրեն ծեծի ենթարկելու և հայհոյելու պատճառով որսորդական հրացանով կրակել է նույն գյուղի բնակիչ Դերենիկ Պապյանին և սպանել նրան:
Չնայած դատավարության ընթացքում Արթուր Մկրտումյանը չի խոստովանել կատարած հանցանքը՝ տարբեր պատճառաբանություններ ներկայացնելով, այնուամենայնիվ դատարանը վճռել է նրան մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման 11 տարի ժամկետով: