Ո՞րն է հանրության մեջ դատապարտվածության զգացողությունն ավելացնելու նպատակը. «հողերը հանձնելու» մասին խոսում են բոլորը, իսկ փաստեր չունի ոչ ոք (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հողերը հանձնելու» մասին հայտարարությունները, թերեւս, նույնքան հին են, որքան ինքնին ղարաբաղյան բանակցային գործընթացը: Այդ մասին քաղաքական ուժերը խոսել են եւ իշխանություններին «դավաճան» հայտարարել թե՛ 90-ականներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, թե՛ դրանից հետո՝ Ռոբերտ Քոչարանի պաշտոնավարման շրջանում:

Վերջին 8 տարիներին՝ Ս. Սարգսյանի պաշտոնավարման շրջանում, «հողերը հանձնելու» շուրջ խոսակցությունների պակաս եւս չկա: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ հայկական կողմը կորցրեց 800 հա տարածք, երբ մեր զինված ուժերի գործողությունների հետ կապված տարբեր անհասկանալի պահեր եղան՝ չհարձակվելու, չկասեցնելու, այլ սպասելու ինչ-որ բանի… Եւ, որ ուշագրավ էր, Ս. Սարգսյանը խոստովանեց, որ 2011-ին պատրաստ է եղել ստորագրել Կազանյան հռչակագիրը, որի առաջին կետով 5 շրջանները պետք է հանձնվեին Ադրբեջանին:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս