«Ոսկե գնդակ»-ը կստանա Ռոնալդուն, բայց նա չէ լավագույնը. Սիմեոնե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմոնեն կարծիք է հայտնել, թե ով կարող է լինել Ոսկե գնդակի ապագա հաղթողը:

«Եթե խոսենք «Ոսկե գնդակ»-ի մասին, ապա հավանաբար այն կստանա Ռոնալդուն: Բայց ես կարծում եմ, որ այս տարի նա չէր լավագույնը: Լավագույնն Անտուան Գրիզմանն էր:  Եթե Գրիզմանը հաղթեր Չեմպիոնների լիգան ու Եվրոպայի առաջնությունը, ապա արդեն ապահոված կլիներ Ոսկե գնդակը: Բայց ամեն ինչ այնքան անարդար է, որ նրան կարող են նույնիսկ չառաջադրել այդ մրցանակին»,- նշել է Սիմեոնեն:




Լրահոս