Այսօր կհրապարակվի Վալերի Պերմյակովի դատավճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավճիռը կհրապարակվի այսօր` ժամը 12:00-ին:  Օգոստոսի 19-ի նիստում փաստաբան Էդուարդ Աղաջանյանը հրապարակել էր պաշտպանական ճառը, իսկ Պերմյակովը հրաժարվել էր վերջին խոսքի հնարավորությունից:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին: Սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավլի Պերմյակովը։ Պերմյակովը ծնունդով Չիտայից է: Բանակում ժամկետային ծառայության առաջին կես տարիների ընթացքում բանակից փախել է` խուսափելով պարտադիր ծառայությունից։ 2014-ի դեկտեմբերի 3-ին տեղափոխվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա:

Հավելենք, որ օրեր առաջ ArmLur.am-ն Ավետիսյանների սպանության քրգործի շուրջ բացառիկ հարցազրույց էր անցկացրել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, ով տղամարդկային խոստում էր տվել, որ Պերմյակովի գործի քննությունը կկայանա Հայաստանում:

 




Լրահոս