«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն օգոստոսին հերթական բուժզննությունն է անցել Գերմանիայի կլինիկաներից մեկում։ Նրան վստահեցրել են, որ հիմա իր առողջական վիճակը նորմալ է։ Տարեսկզբին Գրիգորիչին պատուհասած հիվանդությունն ամիսներ շարունակ հետապնդում է նրան, մի քանի անգամ Սահակյանը Գերմանիա ստուգումների է մեկնել, մի շրջան ԱԺ նախագահն աշխատանքի չէր գնում կամ էլ ներկայանում էր, բայց նիստերը չէր վարում, իսկ եթե վարում էր, ինչ-որ բաներ շփոթում էր կամ մոռանում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: