Հայաստանի տնտեսությունը շնչահեղձ է լինում. տնտեսագետները ոչ մի լավ բան չեն կանխատեսում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս հուլիսի վերջին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման կազմակերպած գրոհի ու դրան հետեւած 15-օրյա իրադարձությունների օրերին արդեն արձանագրվեց, որ ամռան երկրորդ ամիսը տնտեսության համար լավ պատկեր չի ուրվագծել: Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում անկում կա: «Ժողովուրդ» օրաթերթի այս լուրը երեկ հաստատվեց նաեւ պաշտոնապես: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսին, անցած տարվա նույն ամսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4,3 տոկոսով:

Այլ կերպ ասած՝ այս տարվա հուլիսին Հայաստանի տնտեսությունը անկում է արձանագրել: Ամենաողբերգականն այն է, որ տնտեսագետները առաջիկա ամիսների համար եւս ոչ մի լավ բան չեն կանխատեսում: Իսկ ստեղծված վիճակը, ըստ տնտեսագետների, պայմանավորված է նրանով, որ ընթացիկ տարում Հայաստանում արտերկրից ներդրումները հասել են զրոյական վիճակի, դրա հետ միասին տրանսֆերտները եւս գնալով ավելի են նվազում: Այսինքն՝ արտերկրից ավանդաբար Հայաստան եկող գումարները այլեւս չեն գալիս, եւ տնտեսությունը սկսել է շնչահեղձ լինել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս