ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տպավորություն է ստեղծվել, որ մեր կյանքում չկա ոչինչ՝ բացի բացասականից: Նման մթնոլորտում, հավատացե՛ք, ոչ ոք չի կարող հանգիստ ու արդյունավետ աշխատել: Եվս մեկ անգամ կոչ եմ անում բյուջեի նախագծում միայն բացասականը չտեսնել, այլեւ դրականը, այն, ինչը մեր երկրին կօգնի առաջ շարժվել»:

Արմեն Գեւորգյան

Նման տպավորությունը ստեղծվել է հենց իշխանության եւ իշխող կուսակցության ապաշնորհության եւ վնասակարության արդյունքում: Նրանք են իրականում խոսում դրականի մասին, սակայն գործով մարդկանց մատուցում բացասականը, նրանք են ստեղծել փոխվարչապետի ասած «նման մթնոլորտը», որը համընկնում է Սերժ Սարգսյանի ասած «գաղջ մթնոլորտին», եւ հիմա նրանք էլ, փոխվարչապետի եւ այլոց միջոցով գործի դնելով իրենց պոպուլիզմը, փորձում են արդարանալ՝ ամբողջ մեղքը բարդելով մթնոլորտի, ավելի շուտ՝ գաղջ մթնոլորտի վրա: Անինչ մթնոլորտին գաղջություն հաղորդողն էլ իրենք են, եւ քանի կան, երկիրն առաջ չի շարժվի:




Լրահոս