Պուտինը «ռակիրովկաներ» է անում էլիտայի ներսում. Reuters

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղմկահարույց կադրային փոփոխությունները, որոնք անում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկ նպատակ ունեն, որն է՝ շեղել բնակչությանը նախընտրական քարոզարշավից: Նման կարծիք է հայտնել Վաշինգտոնում Քենանի ինստիտուտի փոխտնօրեն Ուիլյամ Պոմերանցը, գրում է Reuters տեղեկատվական գործակալությունը:

«Այն, թե ինչպես է Պուտինը շարժում ֆիգուրները, մշտապես նեղացնելով վստահելի անձանց շրջանակները, խոսում է այն մասին, որ նա վերադառնում է դեռևս Սովետական Միության ժամանակներից ստուգված հին մեթոդին՝ «ռակիրովկաներին»: Վերջին կադրային փոփոխություններով Պուտինը փորձում է շեղել հանրությանը Պետդումայի ընտրություններից և ստիպել ժողովրդին չհիշել, թե ինչպիսի սկանդալներ և ցույցեր էին ուղեկցում ընտրությունները»,-գրում է հոդվածի հեղինակը:

Reuters-ի կարծիքով՝ Պուտինը «նշանակում է լոյալիստների, այլ ոչ թե բարեփոխիչների»:

Regnum-ի փոխանցմամբ՝ արևտմյան ԶԼՄ-ները մշտապես «գուշակություններ» են անում Ռուսաստանում կադրային փոփոխությունների պատճառների մասին:




Լրահոս