Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են հետախուզական ստորաբաժանումների հատուկմարտավարական վարժանքները «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում: Ինչպես հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքներում, որոնք երեք օր տեղի կունենան ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա, գործի են դրված ավելի քան 300 զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ բանակային եւ անօդաչու օդուժ:
Գործնական վարժանքների շրջանում զինծառայողները «Ռատնիկ» արդի հանդերձանքի եւ պիտույքների կիրառմամբ կսովորեն «գոյատեւել» լեռնայինանտառապատ տեղանքում՝ բարդ կլիմայական պայմաններում, հայթայթել եւ պատրաստել կերակուր, վառել կրակ եւ կազմակերպել երթադադարներ՝ օգտագործելով առձեռն միջոցները եւ բնական առարկաներ: Պարապմունքների ընթացքում հետախույզները գործնականում կկիրառեն ստացած կրակային, մարտավարական եւ հատուկ գիտելիքները: «Հատուկ ուշադրություն կնվիրվի լեռնային, օդային եւ ջրային խոչընդոտների հաղթահարմանը՝ քողարկման, գաղտնի տեղաշարժման հիմունքների եւ հատուկ անաղմուկ ցուցակային զենքի կիրառմամբ: Հետախույզների գործողությունների վերահսկողությունը կիրականացվի «Օռլան-10» եւ Տիխոն» արդի համալիրների անօդաչու թռչող ապարատների անձնակազմերի ներգրավմամբ»: