ԵԱՏՄ­-ի մաքսային սահմանի ամբողջ պարագծով կմիասնականացվի տրանսպորտային վերահսկողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային սահմանի վերահսկող մարմինների փոխգործակցության կոնսուլտատիվ կոմիտեն օգոստոսի 22-­ին Մոսկվայում կոնցեպտուալ կերպով հավանություն Է տվել եվրասիական «հնգյակի» երկրների մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար նախատեսված հրահանգին, որոնք ավտոմոբիլային (խառը) անցակետերի տրանսպորտային վերահսկողություն են իրականացնում:

Ինչպես պատմել Է Կոնսուլտատիվ կոմիտեի նախագահ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մաքսային համագործակցության նախարար Մուքայ Քադիրկուլովը, «հրահանգը պետք Է տրանսպորտային վերահսկողության միատեսակ իրականացում ապահովի Միության ամբողջ մաքսային սահմանին»:

Նաեւ Կոնսուլտատիվ կոմիտեի 10-­րդ նիստի ընթացքում քննարկվել Է այն հանձնարարականի մշակումը, որը պետք Է մերձեցնի ԵԱՏՄ­-ի երկրների մոտեցումները Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անձանց, փոխադրամիջոցների, բեռների, ապրանքների եւ կենդանիների բացթողումն ավտոմոբիլային (խառը) անցակետերում կազմակերպելու գործում:

Կոնսուլտատիվ կոմիտեն միաձայն հավանություն Է տվել Միության տարածք ներկրվող ապրանքների եւ փոխադրամիջոցների վերաբերյալ նախնական իրազեկման ինստիտուտի զարգացման նպատակով փորձագիտական խմբի ստեղծմանը: Կոմիտեի նիստում նաեւ քննարկվել են անցակետերում վերահսկող մարմինների փոխգործակցության կատարելագործման մի շարք այլ կարեւոր հարցեր:




Լրահոս