
Մի խումբ փաստաբաններ այս պահին ՄԻՊ գրասենյակում են: Նրանք պատրաստվում են բարձրաձայնել «Սասնա ծռեր»-ի վիրավորված անդամներին պատշաճ բուժօգնություն տրամադրելու խնդրի մասին: Նրանց թվում են նաև Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը և ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
ArmLur.am-ի թղթակիցը ՄԻՊ գրասենյակից հայտնում է, որ այնտեղ հավաքվածներն իրենց պահանջներն են ներկայացնում պաշտպան Արման Թաթոյանին: Հավելենք, որ իրավիճակը ՄԻՊ գրասենյակում լարված է. ներկաները պահանջում են պատշաճ բուժօգնություն ապահովել խմբավորման անդամներին:
Մանրամասները` քիչ անց տեսանյութում: