
Այսօր ՄԻՊ գրասենյակում պաշտպան Արման Թաթոյանի հետ հանդիպմանը մասնակցում էր նաև «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի մայրը` Լաուրա Հարությունյանը:
«Տարել, գցել են այնպիսի անկյուն, որ մահանա: Հովհաննեսի հորը այդպես մահացրին, Հովհաննեսին չեն կարող»,- նշեց նա:
Տիկին Լաուրան շնորհակալություն հայտնեց բոլորին` Հովհաննեսին աջակցելու համար: «Ես ունեմ իմ բժիշկը, ով պատրաստ է վիրահատել Հովհաննեսին: Իմ տղեն ինքնակամ եկել ա, որ գնա Ղարաբաղ: Մենք պահանջում ենք, որ շուտ վիրահատեն նրան»,- հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: