Հրապարակըե գրում է, թե երեկ Ջրվեժ թաղամասում, ժամը 15:30-ի սահմաններում, ծեծկռտուք է եղել երկու երիտասարդի միջեւ, որը ողբերգական ավարտ է ունեցել:
Նրանցից մեկը դանակահարել է մյուսին, որը 17 տարեկան էր եւ նոր էր ավարտել դպրոցը: Վիրավոր տղային տեղափոխել են հիվանդանոց, վիրահատել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները, սակայն միջադեպի մասնակիցների անունները ճշտել չհաջողվեց:
Մանրամասներն այսօրվա համարում