Հայկական ժամանակ. ՊԵԿ-ի նոր բիզնեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ պետեկամուտների կո֊միտեի կողմից ստեղծված “ՀԴՄ-ների ներդրման գրա֊սենյակ” պետական ոչ առևտրային կազմակեր֊պությունը (ՊՈԱԿ), ինչպես հայտնի է, հույժ գաղտնի է պահում Հայաստանում ներդրվող նոր ՀԴՍ-ների ձեռք բերման գինը:
Այս մասին այսօրվա համարում գրում է “Հայկական ժամանակ” օրաթերթն ու հավելում, որ միայն հայտնի Է, որ այս տարվա հուլիսի մեկից նոր ՀԴՄ-ները տեղագրած խոշոր ընկերությունները ՊՈԱԿ-ից դրանք գնել են 370 հազար դրամով, իսկ արդեն նոյեմբերի մեկից տեղագրողներին ՊՈԱԿ-ը դրանք վաճառել Է 280 հազար դրամով: ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած ՀՀ արտա֊քին աոևտրին վերաբերող պաշտոնական տեղե֊կանքները ուսումնասիրելով՝ կարելի Է պարզել, որ մինչև այս տարվա հուլիսի մեկը այդ նոր ՀԴՄ-ները Հայաստան են ներկրվել 393 դոլար մաքսային ար֊ժեքով (161 հազար դրամ), իսկ հուլիսի 1-ից սկսած դրանք ներկրվել են արդեն 244 դոլարով (99 հազար դրամ): Քանի որ նշված ՊՈԱԿ-ը գործունեություն է ծավալում խստազույն գաղտնիության պայմաննե֊րում, ուստի հնարավոր չէ պարզել՝ դրանք մաքսազերծվո՞ւմ են, թե՞ ոչ և վերջնական ինչ ինքնարժեք են ձեռք բերում:
Բայց փաստն այն է, որ ՊԵԿ-ը գոր֊ծարարների վրա նոր ՀԴՄ-ները ստիպողաբար ծա֊խում Է ներկրման գնից մի քանի անգամ թանկ գնով: 
Մամրամասներն այսօրվա համարում




Լրահոս