Ժողովուրդ. Թոխմախի Մհերը վտանգավոր վայրում լայն շինարարություն է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”–ն արդեն տեղեկացրել էր բնակիչների դժգոհությունն այն մասին, որ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) լայն շինարարություն է սկսել Երևանի “Էրեբունի” թանգարանի հարևանությամբ գտնվող Վարդաշենի հրապարակում, ինչը վտանգավոր է, քանի որ հրապարակը մեծ լարման հոսանքի գոտում է գտնվում։ Սակայն որևէ կառույց չի համարձակվում պատգամավորին արգելել։
 
Նշենք, որ Սեդրակյանին պատկանող գազալցակայանն ու բենզալցակայանը ևս վտանգավոր են համարվում, քանի որ դրանց կողքին դպրոց կա։ “Ժողովուրդ”-ը փորձեց բնակիչների դժգոհության մասով պարզաբանում խնդրել Սեդրակյանից։ Վերջինս ասաց. “Բոլոր նորմերն էլ պահպանվել են, համապատասխանում ա, չի կարա տենց բան լինի, ինչի կողքն ուզում ա լինի, նորմերը համապատասխանում ա, ֆսյո, վերջացավ։ Թանգարանի, հրապարակի հետ կապված էլ ես տեղյակ չեմ” 
Մանրամասներն՝  այսօրվա համարում
 




Լրահոս