Ադրբեջանի նախագահը ոչ թե 7, այլ 12 շրջանն է ուզում և միանգամից. Սամվել Բաբայան. 7or.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«7 օրի» հետ զրույցում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն անդրադարձել է Ղարաբաղի հետ կապված զարգացումներին և բանակցային գործընթացին:

–Պարո՛ն Բաբայան, կարո՞ղ ենք ասել, որ Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները մտնում են եզրափակիչ փուլ: Հայկական կողմից հնչում է տեսակետ, որ պատրաստ ենք փոխզիջումների (օգտագործվում է նաև «զիջում» ձևակերպումը), բայց մինչև վերջ հստակություն չկա, թե ինչ փոխզիջումների մասին է խոսքը։ Կխնդրեինք՝ Ձեր գնահատականը տայիք։

–Ես ադրբեջանական կողմի փոխզիջումը չեմ տեսնում։ Համենայնդեպս, այդպիսի հայտարարություն չկա ոչ Ալիևի, ոչ էլ ադրբեջանցի այլ պաշտոնյայի կողմից։ Փոխարենը՝ մեր կողմից իրար հերթ չեն տալիս և զիջումներից են խոսում: Երևի մտածում են, որ դրսում լավ աչքով կնայեն իրենց։

Երբ մեր կողմից անընդհատ հնչում է զիջումների գնալու պատրաստակամության մասին, դա միայն գրգռում է հակառակորդի ախորժակը։ Այդ ախորժակը գրգռվում է նաև այն բանի արդյունքում, երբ տեսնում են, որ մենք չենք զինվում անհրաժեշտ զենքերով։

–Խոսվում է այն մասին, որ փոխզիջումն այն է, որ մենք վերադարձնում ենք ազատագրված տարածքները, իսկ միջազգային հանրությունը երաշխավորում է Ղարաբաղի անվտանգությունը։ Ի դեպ, Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է անորոշ ապագային, և փոխարենը ԼՂՀ–ն ստանում է միջանկյալ կարգավիճակ։

–Ձեր նշածը մի փոքր թերի է։ Ես ոչ միայն ռազմական, այլ նաև բանակցային գործընթացին եմ տարիներ շարունակ մասնակցել և լսելով չէ, որ տիրապետում եմ հարցի նրբություններին:

Տարածքների թեման արհեստականորեն է առաջին պլան մղվել. դրանք բանակցողներն իրենց մտքում վաղուց են հանձնել: Տարածքները հայտարարվեց, որ պատրաստ են տալ, բայց վերցնողը չի վերցնում:

Կարգավորման ներկայումս շրջանառվող ծրագիրը ենթադրում է նաև ադրբեջանցիների վերադարձ Շուշիի ու Լաչինի շրջան։ Այսինքն՝ մենք վերադառնում ենք 88–ին։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող է լինել, եթե Ադրբեջանը միլիարդավոր դոլարներն ուղղի ոչ թե զենք գնելու, այլ այդ շրջաններում շինարարական ծրագրեր իրականացնելու և բնակեցնելու վրա (ի տարբերություն ադրբեջանական կողմի, որն ամեն օր խոսում է իր փախստականներից ու տեղահանվածներից՝ մերոնք մոռացել են հարյուր հազարավոր հայ փախստականների մասին)։

Ղարաբաղցիները լավ են հիշում, թե ինչպես ադրբեջանցիները Խոջալուն սկսեցին շատ արագ զարգացնել՝ ի հակակշիռ Ստեփանակերտի: Նույնը կլինի, երբ ադրբեջանցիները վերադառնան Շուշի ու Լաչին։

Մեր դիվանագիտական զինանոցից հանված է հայ փախստականների ու տեղահանվածների հարցը, մինչդեռ 1989 ադրբեջանական մարդահամարի տվյալներով՝ մոտ 500 հազար հայ էր բնակվում Ադրբեջանում։ Նախկին ԼՂԻՄ–ում և ազատագրված տարածքներում կար 317 հազար ադրբեջանցի։ Եթե հայերի ընդհանուր թվից հանենք Ղարաբաղում այժմ առկա բնակչությունը, ապա մենք դեռ տուժած կողմ ենք։ Անհրաժեշտ է միջազգային դատարանում այս հարցը քննարկման առարկա դարձնել։ Ամբողջ աշխարհը խոսում է մեկ մարդու իրավունքից, այստեղ հարյուր հազարավոր հայ մարդկանց ապրելու և նվազագույն պայմաններ ունենալու իրավունքի հարցն է, բայց, չգիտես՝ ինչու, այս մասին չի խոսվում։

Մանրամասները`  սկզբնաղբյուր կայքում




Լրահոս