Պերմյակովին կփոխարինե՞ն Հրաչյա Հարությունյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանելու մեջ մեղադրվող, Ռուսաստանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազային զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռը: Ինչպես եւ սպասվում էր՝ նա դատապարտեց ցմահ ազատազրկման:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, ռուս զինվորն իր պատիժը կրելու է ոչ թե Հայաստանում, այլ կուղարկվի ՌԴ` պատիժների կրման համար նախատեսված հաստատություն: ՀՀ եւ ՌԴ իշխանությունները, շատ լավ գիտակցելով, որ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելը Հայաստանում կարող է դժգոհության նոր ալիք բարձրացնել, քննարկում են զինվորին ՀՀ քաղաքացի, 2013 թ., հուլիսի 13-ի ՌԴ-ում դժբախտ պատահարի համար կալանավորված ավտոբուսի վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ «փոխանակելու» տարբերակը:

Այսինքն՝ երբ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխեն, անմիջապես կհայտարարվի նաեւ, որ Հարությունյանն էլ հանձնվելու է ՀՀ իրավապահներին:

Այս մասով ArmLur.am-ը զրուցեց  Հրաչյա Հարութունյանի դստեր ՝ Լիլիթ Հարությունյանի հետ` հասկանալու համար տեղյա՞կ է հորը Պերմյակովի հետ փոխանակելու մասին, թե ոչ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Պերմյակովի հետ փոխանակման լուրերն իմացել է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից:

Լիլիթ Հարությունյանը նաև ասաց, որ ոչ մի տեղեկություն չունի հոր մասին, միայն գիտի, որ նա լավ է և առողջական խնդիրներ չունի:




Լրահոս