![](https://armlur.am/wp-content/uploads/2016/08/john_terry_brentford_v_chelsea_fa_cup_fourth_xro6f0gcz_ox.jpg)
Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերին հնարավոր է վերադառնա Անգլիայի հավաքական: Այս մասին հայտնել է ընտրանու գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը.
«Եթե հնարավորություն լինի, ես Թերիին կվերադարձնեմ հավաքական: Պետք է մի փոքր սպասել, այնուհետև կհասկանանք, թե ինչպես կդասավորվի: Պետք է խոսեմ նաև Ջոնի հետ, որպեսզի հասկանամ իր մոտեցումը»,-նշել է մասնագետը:
Հավելենք, որ Թերին Անգլիայի հավաքականից հեռացել է 2012 թվականին ռասիստական սկանդալի պատճառով: