ՋՐՎԵԺՈՒՄ 17-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԵՆ ՍՊԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 20-ին` ժամը 16:50-ին, “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” Բ/Կ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ,որովայնի առաջնային պատի ծակած կտրած թափանցող վերքե ախտորոշմամբ Բանավան թաղամասից բուժօգնության է տեղափոխվել 1996 թ. ծնված Կարեն Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16։45-ի սահմաններում, Ջրվեժի Բանավան թաղամասում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր կտրող ծակող գործիքով Կ. Մարգարյանին պատճառել է վնասվածք, ինչի հետևանքով նա վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կ. Մարգարյանին իր մոտ եղած սուր-կտրող-ծակող գործիքով կյանքից զրկել է 1995 թ. ծնված Ջոն Խ.-ն, որը նոյեմբերի 21-ին, ժամը 01.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 44 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին:
Ջոն Խ.-ն ձերբակալված է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Կատարվում է նախաքննություն:




Լրահոս