ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության հայտարարությունը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
1.Ընդառաջ գնալով ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության տարածքային մի շարք կառույցներից արված առաջարկին՝ որոշել ենք մասնակցել հանրապետության տարբեր մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին (համայնքի ղեկավար և ավագանի)։
2.Գյումրիում և Վանաձորում կուսակցությունն ավագանու ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով։
3. Գյումրի և Վանաձոր քաղաքներում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ավագանու ցուցակները համապատասխանաբար կգլխավորեն Հովհաննես Ասոյանը և Վահան Ղույումչյանը։
4. Գյումրիում և Վանաձորում ավագանու ընտրությունների հետ կապված՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն առաջիկա օրերին հանդես կգա ծրագրային ելույթով։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցություն