Ինչու է ՄԻԵԴ-ի որոշումների համար պետբյուջեից ահռելի գումարներ վճարվում. ով է պատասխանատուն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ՄԻԵԴ-ում նախկին դատավոր, ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը:

– Տիկի′ն Գյուլումյան, ինչպե՞ս է ստացվում, որ կառավարության գրեթե յուրաքանչյուր նիստից հետո որոշում է կայացվում, որ պետք է ՄԻԵԴ-ի որոշումների համար պետբյուջեից ահռելի գումարներ վճարվեն:

– Եվրոպական դատարանը չի կարող ասել, թե ով է մեղավոր կոնկրետ խախտման համար: Պատասխանատուն տվյալ դեպքում պետությունն է: Այդ դեպքում որոշվում է, որ դա պետք է գանձվի պետությունից: Եվրոպական դատարանը չի կարող ասել` մեղավոր է այս ինչ պաշտոնատար անձը և գումար գանձվի նրանից: Պետությունն է պատասխանատվություն կրում մարդու իրավունքների ապահովման համար, և հենց նա է կրում համապատասխան նյութական պատասխանատվություն:

– Դուք նշել էիք, որ դատավորները Հայաստանում անկախ չեն: Արդյոք ՄԻԵԴ-ի վճիռները նաև դրա հետևա՞նք են:

– Պետք է ասեմ, որ մենք լիարժեք անկախության չենք հասել: Միգուցե դա էլ է դատարաններին խանգարում և որոշ դեպքերում նրանք կաշկանդված են լինում: Սա իհարկե նույնպես անցանկալի է, և մենք շատ անելիքներ ունենք դատարանների անկախության համար:

Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս