
Ինչպես հայտնի է` այսօր ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման` Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքին սպանելու համար:
ArmLur.am-ն այսօր երևանցիներից հետաքրքրվեց, թե վերջիններս ինչպես են վերաբերվում դատարանի վճռին: Բնականաբար, մեր բոլոր հարցվածները միաբերան կողմ էին որոշմանը, սակայն կային և այնպիսինները, ովքեր նույնիսկ մահապատժի կողմնակից էին:
Մեր հարցվածներից մի քանիսը մեզ հետ զրույցում ընդգծեցին, թե չեն կարծում, որ Վալերի Պերմյակովը միայնակ է գործել և այդպիսի հանցանք կատարել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան, Նարեկ Սարգսյան