ArmLur.am-ը դպրոցների տնօրենների հավաստագիր ստանալու կարգի փոփոխության հետ կապված զրուցեց «Բարև Երևան» խմբակցության և Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Նախ ես ուզում եմ հղում անել հանրակրթության մասին օրենքին, որտեղ վերապատրաստման և հավատագրման վերաբերյալ գրված է, որ համապատասխան փաստաթղթեր, ուսուցումների կազմակերպում քննություն թեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով ուսումնական հաստատության իրավունքի հավաստագրումը 5 տարի ժամկետով է»:
Անահիտ Բախշյանն ընդգծեց նաև, որ ըստ օրենքի տրամաբանության ենթադրվում է, որ հավաստագրման գործընթացում քննությունը ներառվում է այդ գործընթացի մեջ: «Առանց օրենքի մեջ փոփոխություն անելու նախարարը հայտարարում է, որ ինքը հարմար չի գտնում և անհարմար է զգում, երբ տնօրեններին տեսնում է քննական սեղանի շուրջ»,-նկատեց նա:
Հիշեցնենք, որ մինչ այժմ գործող կարգի համաձայն, յուրաքանչյուր հինգ տարին մեկ տնօրենները կամ այդ պաշտոնին հավակնող անձինք պետք է քննություն հանձնեին, որպեսզի ստանային դպրոց ղեկավարելու իրավունքը փաստող հավաստագիր: Վերջին փոփոխություններից հետո, սակայն, այն անձինք, որոնք արդեն իսկ ստացել են նշված հավաստագիրը, երկրորդ անգամ այն ձեռք բերելու համար քննություն չեն հանձնի, և ունեցած հավաստագիրը կգործի անժամկետ: Ընդամենը տնօրեններից կպահանջվի հինգ տարվա պարբերականությամբ մասնակցել վերապատրաստման:
Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան