Կառավարության առջեւ մեկնարկել է “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի դեմ բողոքի ակցիան, որին մասնակցում են հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցները, նաեւ ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միությունը, քաղաքացիական ակտիվիստներ։
Ցուցարարների ձեռքին կան “Հերիք լափեք մեր փողերը”, “Stop պարտադիր կուտակային կենսաթոշակին”, “Ձեռնքներդ հեռո՛ւ մեր աշխատավարձից” պաստառներ:
Նրասնք իրենց հետ բերել են նաեւ գունավոր փուչիկներ, որոնց վրա գրված է 10%։ Փուչիկները օդ են բաց թողնում, ինչը խորհրդանշում է պարտադիր կուտակային բաղադրիչի հետեւանքով իրենց ցնդող աշխատավարձերը։
Ոստիկանները երեք շարքով շղթա կազմած փակել են կառավարության մուտքը, այստեղ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։