ԲՀԿ-ի փողերը վերցրած ու անհետացած Աբրահամ Մանուկյանի որդին պետական բարձր պաշտոն է ստացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդին՝ Հակոբ Մանուկյանը, օրերս նշանակվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի պետական տեսչության» պետ: Նախկինում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել էր ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը: «Ժողովուրդ»-ը Աբրահամ Մանուկյանից փորձեց պարզել, թե ինչպես է ստացվել, որ ընդդիմադիր հոր որդին նման պաշտոնի է նշանակվել:

«Ինքը տարիներ շարունակ բավական երկար աշխատանքային ստաժ ունի, տարբեր պետական գերատեսչություններում ղեկավար է աշխատել, դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, ոչ էլ այդպես սարսափելի ոգեւորված ենք»,- մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց Մանուկյանը: Այս նշանակման մեջ հաջորդ ուշագրավ կողմն այն է, որ Ա. Մանուկյանը համարվում է իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ի առանցքային դեմքերից մեկը, որը, ըստ ԲՀԿ վերնախավի, երկար ժամանակ է՝ «կուսակցության փողերը վերցրել է ու հեռացել»: Ստացվում է` այդ փաստն ամենեւին էլ չի խանգարում որդու առաջխաղացմանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս