“Հրապարակ” օրաթերթի 2013 թ. նոյեմբերի 12-ի համարում հրապարակված “Ագարակում արագաչափը թաքցրել են” հոդվածի կապակցությամբ ճանապարհային ոստիկանության կողմից կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 31.850 կ/մ-ին Ագարակ գյուղի տարածքով անցնող հատվածում տեղադրված 5.23.1 “Բնակավայրի սկիզբ” ճանապարհային նշանի շրջակայքում թեև առկա են եղել ծառերի թփեր, սակայն դրանք որևէ կերպ չէին կարող խոչընդոտել ճանապարհային նշանի տեսանելիությանը։ Այն տեղադրված է հաստատված նորմերին համապատասխան և բավարար չափով տեսանելի է տրանսպորտային միջոցների վարորդների համար։
Նմանատիպ պնդումները բացառելու նպատակով այդ նշանի շրջակայքում կատարվել է թփերի սանիտարական էտում։