Կառավարության որոշմամբ` այս տարվա դեկտեմբերի 30-ը Հայաստանում հայտարարվել է ոչ աշխատանքային, փոխարենը աշխատանքային է լինելու դեկտեմբերի 28-ը` նախորդ շաբաթվա շաբաթ օրը։
Ամանորյա արձակուրդները կսկսեն դեկտեմբերի 29-ից, կտեւեն մինչև հունվարի 7-ը ներառյալ:
Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մեկ այլ նախագծով գործադիրն այսօր նաև հաստատեց 2014 թվականի աշխատանքային օրերը տեղափոխելու մասին նախագիծը. հունվարի 27-ը, ապրիլի 21-ը, մայիսի 2-ը, հուլիսի 28-ը, օգոստոսի 18-ն ու սեպտեմբերի 15-ը հայտարարվել են ոչ աշխատանքային, դրանց փոխարեն աշխատանքային են լինելու համապատասխանաբար 2014 թվականի փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը: