
Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայում: 6.0 մագնիտուդ ուժգնությամբ Երկրաշարժի հետևանքով մինչև 14 մարդ է զոհվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախնական տվյալներով՝ Ակկումոլի քաղաքում առնվազն 6 մարդ է զոհվել, ևս երկուսը՝ Արկուատա-դել-Տրոնտոյում և 5-ը՝ Ամատրիչեում:
Բացի այդ, նշվում է, որ Պեսկարա-դել-Տրոնտոյում մեկ երեխա է զոհվել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ առնվազն 6 մարդ է զոհվել Իտալիայում հզոր երկրաշարժի և հետցնցումների արդյունքում: